24 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարվածներ՝ Իրանին․ ի՞նչ թիրախներ են խոցվել և ի՞նչ է կատարվում (թարմացվող)

Հարվածներ՝ Իրանին․ ի՞նչ թիրախներ են խոցվել և ի՞նչ է կատարվում (թարմացվող)

12։07

ԱՄՆ-ի համբերության բաժակը լցվել էր Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունների հարցում, ուստի մենք ստիպված էինք սկսել ռազմական գործողություն․ հայտարել է Թրամփ

12։ 12

Իրանը 30 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։

12։24

Իրանում անջատվել է ինտերնետը։

12:33

Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․ հայտարարել է Նեթանյահուն։

12:42

ԱՄՆ-ի ռազմական գործողությունը ստացել է «Էպիկական ցասում» անվանումը։

12։44

Երուսաղեմում օդային տագնապի ազդանշան է հնչել։

Իսրայելում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել Թրամփին։

12։47

Հորդանանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր աշխատակիցներին և երկրում գտնվող բոլոր ամերիկացիներին մնալ ապաստարաններում։

11։11

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանին «կանխարգելիչ» հարված հասցնելու մասին։ Թեհրանում պայթյունների ձայներ են լսվել։

Իրանի տարածքում հարվածներ են հասցվել մոտ 30 թիրախի, այդ թվում՝ Իրանի նախագահի նստավայրին և հետախուզական ծառայության գլխավոր շտաբին․ գրում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելում արտակարգ վիճակ են հայտարարել՝ Իրանի հնարավոր հարվածի ֆոնին

Ըստ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի՝ երկրում գործելու են միայն կենսական նշանակություն ունեցող օբյեկտները։

«Associated Press»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ-ն ևս մասնակցում է Իրանի դեմ Իսրայելի գործողությանը։

Իրանը տեղեկացրել է օդային տարածքը փակելու մասին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026