
Մենք բանակցություն չենք վարի ԱՄՆ-ի հետ. Լարիջանի
Թեհրանը ոչ մի բանակցություն չի վարի Վաշինգտոնի հետ. այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:
«Թրամփը զոհաբերեց ամերիկացի զինվորներին հանուն Իսրայելի գերակայության, իսկ այժմ մտահոգված է ամերիկյան զորքերի մեծ կորուստներով»,- «Isna» գործակալությունը մեջ է բերում Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի խոսքերը:
Նրա խոսքով՝ Իրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ։


