24 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուծարվելո՞ւ է անձնագրային բաժինը․ ՆԳՆ պատասխանը՝ ABC Media-ին

Լուծարվելո՞ւ է անձնագրային բաժինը․ ՆԳՆ պատասխանը՝ ABC Media-ին

ABC Media-ն ՆԳՆ հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ համապետական ընտրությունից հետո լուծարվելու է անձնագրային բաժինը։ Եվ արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ այն լուծարվելուց հետո հանձնվելու է մասնավոր ընկերության։ Ի պատասխան մեր հարցման ՆԳՆ-ից նշել են․

«Հայաստանում նոր կենսաչափական համակարգի ներդրման արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) կողմից մատուցվող ծառայությունների մի մասը կարտապատվիրակվի մասնավոր գործընկեր հանդիսացող «ՀայՓաս» ընկերությանը։ Գրասենյակներ կունենան և՛ ՄՔԾ-ն, և՛ մասնավոր գործընկերը։

Ըստ նախատեսված ծրագրի՝ Երևանում քաղաքացիների համար մատչելի և բանուկ հատվածներում հիմնված երկու ընդարձակ գրասենյակները հագեցած կլինեն ժամանակակից տեխնիկայով՝ կենսական տվյալների հավաքագրման «բոլորը մեկում» ինքնասպասարկման սարքերով, կահավորված սպասասրահներով և միջազգային ստանդարտի գրասենյակային այլ պայմաններով, ևս 21-22 գրասենյակ կբացվի մարզերում՝ նույնանման կահավորանքով և վերազինմամբ»,- ասվում է պաշտոնական պատասխանում։

Թե ՄՔԾ կողմից մատուցվող հստակ ո՞ր ծառայություններն են արտապատվիրակվելու մասնավոր ընկերությանը, չի նշվում։ Չի հստակվեցվում նաև առաջին հարցի պատասխանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026