02 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիշտը մեծ է, երկիրը պաշտպանելու ձգտումը՝ ավելի մեծ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը՝ կետերով

Վիշտը մեծ է, երկիրը պաշտպանելու ձգտումը՝ ավելի մեծ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունը՝ կետերով

ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մամուլի ասուլիս է հրավիրել։ Դեսպանի ելույթի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • ԻԻՀ հոգևոր առաջնորդից բազմաթիվ խոսքեր են մնացել ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանության համար։ Հայերը վայելել են նրա հարգանքն ու սերը։
  • ԻԻՀ հոգևոր առաջնորդի նահատակության վիշտը շատ մեծ է, բայց Իրանի՝ երկիրը պահպանելու ձգտումն ավելի մեծ է։ Իրական ձգտումները մարդու մահվամբ չեն ավարտվում․ դա չհասկացան սիոնիստական և Թրամփի ռեժիմները։
  • Անպարկեշտ հարձակման պատճառով 153 աշակերտուհի է զոհվել։ Սա անջնջելի ու ամոթալի հետք է թողնում հարձակվողների վրա։
  • Ցանկացած հարված պատասխան է ունենալու։ Եվ մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ ցանկացած ռազմաբազա մեր հակահարվածի համար թիրախ է դառնալու։
  • Մեր հարվածները հարևանների դեմ չեն, այլ ԱՄՆ-ի։
  • Իրանը 7000 տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, այս ագրեսիաները նորություն չեն մեզ համար։
  • Որքան շարունակվի ագրեսիան, այդքան կպաշտպանեք մենք մեր երկիրը։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ