
Ինչպե՞ս ԱՄՆ-ն ու Իսրայելը կարողացան սպանել Խամենեիին․ Մոսադը տարիներ շարունակ կոտրել է Թեհրանի բոլոր ճանապարհային տեսախցիկները
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունից տարիներ առաջ Մոսադի գործակալները կոտրել են Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների ցանցը՝ նրան, նրա թիկնապահներին և Իրանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին լրտեսելու համար․ գրում է Daily Mail-ը։
Իսրայելը հասանելիություն է ունեցել մայրաքաղաքի գրեթե բոլոր տեսախցիկներին, որոնք Իսլամական Հանրապետությունը լայնորեն օգտագործում էր ռեժիմի հակառակորդներին լրտեսելու համար։
Ստացված տվյալները թույլ են տվել Մոսադին ձեռք բերել մանրամասն տեղեկություններ թիկնապահների հասցեների, աշխատանքային գրաֆիկի և այն մասին, թե ում էին նրանք պաշտպանում։
Նշվում է որ հաքերային հարձակումները տարիներ շարունակ իրականացված հետախուզական արշավի մասն էին, որն, ի վերջո, հանգեցրեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանությանը․ Իսրայելի ռազմական բազաներից ուղարկված ինքնաթիռները մինչև 30 ճշգրիտ հրթիռ արձակեցին նրա համալիրի ուղղությամբ։
Խամենեիի մարմինը հայտնաբերվեց փլատակների տակ Իսլամական Հանրապետության կառավարության տապալմանն ուղղված ցերեկային ռմբակոծությունից հետո։


