03 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսում պատերազմ է, հարավում պատերազմ է, իսկ մենք, այդ ֆոնին, Ադրբեջանի հետ խաղաղություն ենք բերել․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

Հյուսիսում պատերազմ է, հարավում պատերազմ է, իսկ մենք, այդ ֆոնին, Ադրբեջանի հետ խաղաղություն ենք բերել․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի միջանցքում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների հայտարարություններին, ներքին ու արտաքին հարցերի։ Ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • Սերժ Սարգսյանը TRIPP-ի համար տագնապնե՞ր ունի, թող «վալերյանկա» խմի։
  • Ռոբերտ Քոչարյանը թող կարողանա «Հայաստան» խմբակցությունը կառավարել, ակնհայտ է, որ չի կարողանում կառավարել։ Դաշնակցությունը վերցրել է իշխանությունը, մնացածը «սատելիտ» են։
  • Քոչարյանը թող մտածի՝ հաջորդ ընտրությանը հատելո՞ւ է անցողիկ շեմը՝ Դաշնակցության հետ, թե՞  իր ամբողջ ընդդիմադիր ռեսուրսն այլ կուսակցություններեն վերցնելու։
  •  Ես վստահ եմ, որ 2-3 ընդդիմադիր ուժ կարող են հատել անցողիկ շեմը, որոնցից երկուսը կա՛մ չեն հատելու, կա՛մ շատ դժվարությամբ են հատելու։
  • Նոր ստեղծված «Մեր ձևովը» և Ծառուկյանի ուժը երկուսով են մրցում առաջին ընդդիմադիր ուժ լինելու համար։ 
  • Այն բոլոր մարդիկ, ովքեր ակնկալում են «Գյումրի 2» սցենարը, «ռաստվելու են» «Վաղարշապատ 2» սցենարին։
  • Ցավում եմ զոհերի համար, հույս ունեմ՝ Իրանի պատերազմըը հնարավորինս կարճ կլինի։ Այն մեր հարևանների տարածքում է, չի կարող մեզ չանհանգստացնել։
  •  Հյուսիսում պատերազմ է, հարավում պատերազմ է, իսկ մենք, այդ ֆոնին, Ադրբեջանի հետ խաղաղություն ենք բերել։
  • Երկու տարին արդեն լրացել է, որ որևէ մարդ չի զոհվում․ սա վերևի՞ցընկավ, կամ սրա պահպանումը վերևի՞ց ընկավ։ Թրամփն է այդ միջնորդը։ 
  • TRIPP-ը ռազմական բաղադրիչ և բովանդակություն չունի։ Ինչպես Իրանի ԱԳՆ-ն է հայտարարել՝ իրենք իրենց հարևաններին չեն հարվածում, հարվածում են այլ երկրների ռազմական կառույցներին, Հայաստանում չկան ռազմական կառույցներ։ Ավելին՝ Սյունիքում կա Իրանի հյուպատոսություն։ 
  • Իշխանությունը Կաթողիկոսի հեռացման հարցում «զադնի չի դրել»։ Պրոցեսը, որը սկսել ենք անդառնալի է։ Այլ հարց է, թե ինչ փուլում, ինչ ժամանակացույցում,ինչ գործողություններ կարվեն։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ