
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մարդասիրական հարցերը պետք է լուծվեն․ Անիտա Հիփեր
ԵՄ-ը միշտ աջակցել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության գործընթացում․ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«Մենք ցույց ենք տվել մեր ամուր աջակցությունը խաղաղության գործընթացին և տարիներ շարունակ աշխատել ենք երկու կողմերի, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ՝ կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով»,- հայտարարել է Հիփերը։
Նա նաև նշել է, որ կողմերի միջև մարդասիրական հարցերը պետք է լուծվեն, այդ թվում՝ անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ։


