
Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակումը նախատեսվածից արագ է ընթանում․ Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավոր հրամանատար
Մերձավոր Արևելքում ԱՄՆ գլխավոր հրամանատար Բրեդ Քուփերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի դեմ նախատեսվածից արագ է ընթանում․ գրում է Reuters գործակալությունը։
Քուփերը նշել է, որ Իրանի դեմ իրականացված «Էպիկական ցասում» գործողության առաջին 24 ժամը «գրեթե կրկնակի մեծ էր» 2003 թվականին Իրաքի դեմ իրականացված «Շոկ և սարսափ» գործողության առաջին 24 ժամի մասշտաբներից։
«Մենք տեսնում ենք, որ Իրանի՝ մեզ և մեր գործընկերներին հարվածելու կարողությունը նվազում է, մինչդեռ մեր մարտական հզորությունն աճում է: Իմ ընդհանուր գնահատականն այն է, որ մենք առաջ ենք շարժվում նախատեսվածից ավելի արագ», – ասել է հրամանատարը։
Նշենք, որ արդեն 5 օր շարունակվող պատերազմը ցնցել է համաշխարհային շուկաները․ չեղարկվել է մոտ 20․000 չվերթ, մինչդեռ տարբեր երկրների կառավարությունները շտապում են Մերձավոր Արևելքից վերադարձնել իրենց քաղաքացիներին։


