
Աշխարհի լավագույն բուհերն ավարտած տղաները կազատվեն զինծառայությունից․ օրենքի նախագիծն ընդունվեց
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագիծն ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց․ աշխարհի լավագույն բուհերն ավարտած տղաները կազատվեն զինծառայությունից։
Օրենքի նախագիծն ընդունվեց 68 կողմ, 0 դեմ, 17 ձեռնպահ ձայնով։
Օրենքը սահմանում է նոր փոփոխություն, ըստ որի՝ Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակում ընդգրված համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած ուսանողները, եթե ավարտելուց հետո վերադառնան ու առնվազն 3 տարի աշխատեն ՀՀ կառավարության սահմանած ոլորտում, կարող են ազատվել պարտադիր զինծառայությունից։
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակը Սուրեն Պապիկյանն է։


