
Իրանի դեմ գործողության վերջին մի քանի օրերը միայն սկիզբն են․ Հեգսեթի հայտարարությունը՝ կետերով
Միացյալ Նահանգները սկսում է հարվածներ հասցնել Իրանի տարածքի ավելի խոր հատվածներին․ ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ Նրա հայտարարության առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Ամերիկան հաղթում է՝ վճռականորեն, կործանարար և անողորմ։
- Իրանի դեմ գործողության վերջին մի քանի օրերը միայն սկիզբն են։
- ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը մեկ շաբաթվա ընթացքում կհաստատեն լիակատար օդային գերակայություն Իրանի նկատմամբ։
- ԱՄՆ-ն կօգտագործի անսահմանափակ քանակությամբ գերճշգրիտ գրավիտացիոն ռումբեր։
- Ամերիկյան սուզանավը Պարսից ծոցում կործանել է Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր ռազմանավը։
- Իրանը փորձել է սպանել Թրամփին, բայց ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում․ Թրամփին սպանելու փորձ կատարած կազմակերպության առաջնորդը հայտնաբերվել ու սպանվել է։


