05 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում ցանկացածն, ով ուզում է առաջնորդ լինել, մահանում է․ Թրամփ

Իրանում ցանկացածն, ով ուզում է առաջնորդ լինել, մահանում է․ Թրամփ

«Մենք շատ լավ ենք գործում ռազմական ճակատում։ Եթե ինձ հարցնեին, թե ինչպես կգնահատեի մեր աշխատանքը մեկից տասը սանդղակով, ես կասեի՝ մոտ 15». հայտարարել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք կշարունակենք լավ աշխատանք կատարել։ Մենք այսօր ունենք աշխարհի ամենահզոր բանակը։ Երբ խելագար մարդիկ ձեռք են բերում միջուկային զենք, վատ բաներ են պատահում։ Եթե մենք դա առաջինը չանեինք, նրանք դա կանեին Իսրայելի հետ։ Դա վերահսկողությունից դուրս երկիր է։ Եթե մենք թույլ տված լինեինք դա, նրանք դա կօգտագործեին մեր դեմ։ Նրանց ղեկավարությունն արագորեն թուլանում է։ Ամեն ոք, ով ուզում է առաջնորդ լինել, մահանում է»,- հայտարել է Թրամփը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ