05 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու խնդիր չունենք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու խնդիր չունենք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

  • Դա ուղղակի ռեակցիա էր, և Արամ Հովհաննիսյանը պաշտոնյա չէ։ Եվ երբեմն պաշտոնաթող պաշտոնյաներին պետք է թողել հանգիստ հատկապես, որ այդ շենքը կառուցվել է 15-20 տարի առաջ, երբ չգիտեմ՝ Արամ Հովհաննիսյանը որտեղ է եղել։ 
  • «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ 1 մլն դոլարը, որ Փաշինյանը կիսելու է Ալիևի հետ, ստացել է։ Թե ինչի վրա է ուղղելու գումարը, դեռ չի հայտնել։
  • Անվտանգությունը շատ չի լինում, և պետք է արձանագրենք, որ որևէ երկիր չի կարող օբեկտիվորեն համարել, որ հասել է իդեալական կետի, զարգացման տեղ չկա։ 
  • Հայաստանի և Ադրբեջանի համար առևտրաշրջանառություն է ձևավորվում։ Հույս ունեմ, որ ոչ միայն Ադրբեջանից ապրանքներ ներմուծվեն, այլև Հայաստանից կարտահանվեն Ադրբեջան:
  • Մենք խնդիր չունենք, չենք ունեցել ու չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ու ՌԴ շահերը վնասելու համար։
  • Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում ապրանքների դեֆիցիտ չի լինի։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ