
Արշակ սրբազանն ազատ արձակվեց․ ի՞նչ միջոց է կիրառել դատարանը
Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանի դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ. այս մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Արշակ սրբազանի նկատմամբ կիրառվել է վարչական վերահսկողություն»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Արշակ սրբազանը ձերբակալվել էր մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։


