05 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհնար է համեմատել Վազգենին ու Փաշինյանին, չգիտեմ՝ մարմնի ո՞ր մասով են մտածում նման բան հայտարարողները․ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

Անհնար է համեմատել Վազգենին ու Փաշինյանին, չգիտեմ՝ մարմնի ո՞ր մասով են մտածում նման բան հայտարարողները․ Սերժ Սարգսյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական հերթական նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցը կետերով ներկայացնում ենք ստորև․

  • Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում իմպիչմենտը հակադրել ընտրություններին։ Իմպիչմենթ լինի, թե չլինի, ընտրություններ լինելու են․ դրանք հերթական ընտրություններ են։
  • Մենք ասում ենք, որ իմպիչմենտը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է։
  • Եթե ասում են՝ իմպիչմենթ չի լինի, նմանվում են Հայաստանի կառավարիչներին։
  • Ընտրություններին մասնակցելու հարցում որոշում ենք կայացնելու՝ ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան արդյունավետ է լինելու Հայաստանի գործող կառավարիչների դեմ պայքարի հարցում։
  • Մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողությունները ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա։ Գործող իշխանությունները լրջորեն պիտի մոտենան այս հանգամանքին, իսկ նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով, ես այդպիսի պահվածք չեմ տեսնում։
  • Անհնար է համեմատել Վազգեն Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ՝ մարմնի որ մասով են մտածում նման հայտարարություն անողները։
  • Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարտվել է, այլ կապիտուլյացվել։ Արտաքին ուժերը չէին կարող մեզ կապիտուլյացնել։ 
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ