07 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին․ Shamshyan.com

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին․ Shamshyan.com

Այսօր մարտի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դի կա. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների տեղի ունեցածը ինքնասպանություն է, սակայն իրավապահները աշխատում են ինքնասպանության, սպանության կամ դժբախտ դեպքի վարկածների ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ա. Ա.-ն է։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ