
Հայտնի է, երբ Իրանում կքննարկվի նոր առաջնորդի ընտրության հարցը
Իրանի փորձագետների խորհուրդը նոր գերագույն առաջնորդի ընտրության համար նիստ կկայացնի մեկ օրվա ընթացքում․ հայտարարել է խորհրդի անդամ, այաթոլլահ Հոսեյն Մոզաֆֆարին։
«Փորձագետների խորհրդի անդամները անհամբեր սպասում են նիստ անցկացնելու, քննարկելու և նոր գերագույն առաջնորդի և նահատակ իմամի (Ալի Խամենեի – խմբ.) իրավահաջորդի ընտրության պայմաններին։ Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հաջորդ 24 ժամվա ընթացքում»,- ասել է Մոզաֆֆարին։


