
Իրանը նոր հոգևոր առաջնորդ ունի
Սեյեդ Մոջթաբա Խամենեին նշանակվեց Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ հոգևոր առաջնորդ. այս մասին հայտնում է Tasim գործակալությունը։
Նա սպանված այաթոլլահ Ալի Խամենեիի որդին է։
«Փորձագետների խորհուրդը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ներկայացրել է այաթոլլահ Հաջ Սայյեդ Մոջթաբա Խամենեիին՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետության երրորդ առաջնորդ»,- ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին սպանվել էր ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով։


