10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի խորհրդականները նրան կոչ են արել շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը

Թրամփի խորհրդականները նրան կոչ են արել շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք խորհրդականներ նրան կոչ են արել Իրանի դեմ պատերազմից դուրս գալու ծրագիր մշակել․ գրում է The Wall Street Journal-ը։ 

Կոչերը հնչում են նավթի գների աճի և այն մտավախությունների ֆոնին, որ երկարատև հակամարտությունը կունենա բացասական քաղաքական ազդեցություն։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը հիմնականում հասել է իր առջև դրված նպատակներին։ Նա չի նշել պատերազմը դադարեցնելու հստակ ժամանակացույց՝ ասելով, սակայն, որ այն շատ շուտով կավարտվի։

Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ հայտարարել են, որ քանի դեռ Թեհրանը շարունակում է հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրների վրա, և քանի դեռ Իսրայելը ցանկանում է հարվածել իրանական թիրախներին, ԱՄՆ-ն դժվար թե կարողանա հեշտությամբ դուրս գալ պատերազմից։

WSJ-ն նշում է, որ վերջին օրերին Թրամփը պատերազմի վերաբերյալ տարբեր հակասական հայտարարություններ է արել։ Անցյալ շաբաթ նա հայտարարեց, որ ցանկանում է հասնել Իրանի անվերապահ կապիտուլիացիային՝ չբացառելով Իրան ցամաքային զորքեր ուղարկելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ, NYT-ին տված հարցազրույցում նա ասել է, որ չի պատրաստվում նման հրաման տալ։

Երկուշաբթի ԱՄՆ նախագահը խոսեց պատերազմի հնարավոր արագ ավարտի մասին՝ հավելելով, սակայն, որ ԱՄՆ-ն կարող է ավելի հեռու գնալ։ Նա նաև հրապարակավ ակնարկեց, որ կաջակցի Իրանի նոր գերագույն առաջնորդի սպանությանը, եթե նա չցանկանա կատարել ԱՄՆ պահանջները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ