
Սպիտակ տունը կաջակցի Իրանի նոր առաջնորդի սպանությանը, եթե նա զիջումների չգնա․ WSJ
Իսրայելը, ԱՄՆ աջակցությամբ, կարող է մահափորձ պլանավորել Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի դեմ, ով համարվում է փոխզիջումների գնալու պատրաստակամություն չունեցող քաղաքական գործիչ․ հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ ներկայիս և նախկին պաշտոնյաներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականներին հայտնել է, որ կաջակցի Խամենեիին վերացնելու գաղափարին, եթե նա պատրաստ չէ զիջումների գնալ ԱՄՆ-ին, մասնավորապես՝ միջուկային ծրագրից հրաժարվելու հարցում։
Սակայն Վաշինգտոնը Խամենեիին համարում է կոշտ քաղաքական գործիչ և չի սպասում, որ նա կհրաժարվի Իրանի միջուկային զենքի ձգտումից կամ կբանակցի ԱՄՆ-ի հետ բարենպաստ պայմաններով։


