10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ես կծեցի Թրամփին, երբ նա փորձում էր սեռական ոտնձգություն կատարել իմ նկատմամբ»․ հրապարակվել են Էփշտեյնի գործով նոր փաստաթղթեր

«Ես կծեցի Թրամփին, երբ նա փորձում էր սեռական ոտնձգություն կատարել իմ նկատմամբ»․ հրապարակվել են Էփշտեյնի գործով նոր փաստաթղթեր

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Էփշտեյնի գործով նախկինում չհրապարակված փաստաթղթեր, որոնք ներառում են գրառումներ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հարցազրույցից մի կնոջ հետ, որը պնդում է, որ անչափահաս տարիքում նախագահ Դոնալդ Թրամփը բռնության է ենթարկել իրեն․ գրում է BBC-ն։

Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ չէր հրապարակել փաստաթղթերը՝ սխալմամբ կարծելով, թե դրանք կրկնօրինակներ են։

Փաստաթղթերում ներառված է 2019 թվականին անցկացված հարցազրույցների շարք մի կնոջ հետ, որը Թրամփին և Էփշտեյնին մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար, երբ ինքը 13-15 տարեկան էր։ Կինը հարցազրույցի ժամանակ ասել է, որ իրեն Թրամփի հետ ծանոթացրել է Էփշտեյնը 1980-ականներին, երբ ինքը դեռահաս էր։

CBC-ն նշում է, որ կինը կապ է հաստատել ՀԴԲ-ի հետ Էփշտեյնի՝ 2019 թվականի ձերբակալությունից կարճ ժամանակ անց և պնդել, որ 1980-ականներին, երբ ինքը մոտ 13 տարեկան էր, Հարավային Կարոլինա նահանգի Հիլթոն Հեդ քաղաքում բնակվող Ջեֆ անունով մի տղամարդ բռնաբարել է իրեն։ Նա հավելել է, որ այդ ժամանակ չգիտեր տղամարդու ինքնությունը, բայց տասնամյակներ անց, երբ իր ընկերներից մեկն իրեն է ուղարկել լրատվական հոդվածից վերցրած Էփշտեյնի նկարը, ինքը հասկացել է, որ նա Ջեֆրի Էփշտեյնն էր։

Նշվում է, որ կինը 4 անգամ հարցաքննվել է ՀԴԲ գործակալների կողմից։ Նրա խոսքով՝ Էփշտեյնը փորձել է իր մորը բանտ ուղարկել, ծեծել է իրեն, սեռական հարաբերությունների համար հանդիպումներ կազմակերպել այլ տղամարդկանց հետ, իսկ մեկ անգամ էլ 80-ականների կեսերին ինքնաթիռով նրան տարել է Նյու Ջերսի կամ Նյու Յորք՝ Թրամփի հետ հանդիպելու, որտեղ նա կծել է Թրամփին, երբ վերջինս փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։

Փաստաթղթերում նշվում է, որ կինն ի վերջո հրաժարվել է պատասխանել լրացուցիչ հարցերի՝ խզելով ՀԴԲ գործակալների հետ կապը։

Նոր հրապարակված մեղադրանքներին ի պատասխան՝ Սպիտակ տունը հայտարարել է, որ դրանք «լիովին անհիմն» են։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ