
Ինչո՞ւ են հատվում թեղիները Երևանում. պարզաբանում է պաշտոնյան
Թեղիների կենսունակության տարիքը քաղաքային պայմաններում 40-50 տարի է, հատվում են այն ծառերը, որոնք արդեն 70-80 տարեկան են․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Կանաչ տարածքները զբաղեցնել կա՛մ էս երկաթյա սյունով, կա՛մ էս թեղիներով՝ միևնույն բանն է։ Ավելին, էս թեղիներն ավելի վատ են, էկոլոգիական առումով ավելի վատ են, որովհետև եթե երկաթյա սյունը ոչ մի հիվանդություն չի տարածում, ապա այս չեղած ծառերը հանդիսանում են վնասատուների, որդ ու բլոճների ձմեռման, բարգավաճման տեղեր, որոնք այնուհետև տեղափոխվում են ամբողջ քաղաքի կանաչ զանգվածի վրա»,- ասաց Բեգոյանը։


