
ԱՄՆ փոխնախագահին Արցախյան հիմնահարցի մասին գիրք նվիրած Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել. ABC Media-ին տեղեկությունը հաստատել են ինստիտուտից։
Թե որոնք են պատճառները, իրավական ի՞նչ հիմքեր կան, չմեկնաբանեցին։ Հորդորեցին հարցում ուղարկել։
«Դիմումը գրված է, բայց որևէ իրավական ակտ դեռևս չկա»,- ասացին թանգարանից։
Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանն էր Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածքում ուղեկցել ԱՄՆ փոխնախագահ Ջ․ Դ․ Վենսին ու նրա տիկնոջը։ Այցի ավարտին Գզոյանը ԱՄՆ փոխնախագահին Արցախյան հիմնահարցի և Հայոց ցեղասպանության մասին գրքեր էր նվիրել։


