
Իրանի դեսպանը ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն անվանել է «ակնհայտ անարդարություն» իր երկրի նկատմամբ
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին չորեքշաբթի կազմակերպության ընդունած բանաձևն անվանել է ՄԱԿ-ի մանդատի «ակնհայտ չարաշահում»․ գրում է Al Monitor-ը։
«Թույլ տվեք հստակեցնել, որ այս բանաձևն ակնհայտ անարդարություն է իմ երկրի՝ ակնհայտ ագրեսիայի գլխավոր զոհի նկատմամբ», – նշել է Իրավանին՝ հավելելով, որ Անվտանգության խորհուրդը գործում է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքական նպատակներին ծառայելու համար։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի ընդունել է բանաձև՝ կոչ անելով Իրանին դադարեցնել Պարսից ծոցի երկրների վրա հարձակումները․ բանաձևում չեն հիշատակվում Իրանի դեմ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հարվածները։


