12 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության համաձայնագրի հասնելու ՀՀ-ի և Ադրբեջանի որոշումը չափազանց համարձակ քայլ էր. Շառլ Միշել

Խաղաղության համաձայնագրի հասնելու ՀՀ-ի և Ադրբեջանի որոշումը չափազանց համարձակ քայլ էր. Շառլ Միշել

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը և կբերի կայունություն և անվտանգությունհայտարարել է Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի հասնելու որոշումը չափազանց համարձակ քայլ էր։

«Ես վճռականորեն աջակցում եմ այս խաղաղության համաձայնագրի ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին: Ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը շատ ամուր հիմք կստեղծի տարածաշրջանում կապերի զարգացման համար և կբարելավի տարածաշրջանի տնտեսական զարգացումը: Միևնույն ժամանակ, ավելի մեծ կայունության և անվտանգության միջոցով, այն կբարելավի մարդկանց բարեկեցությունը և կստեղծի հնարավորություններ տարբեր նախագծերի իրականացման համար»,- ասել է նա:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ