12 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի վիզային բարեփոխումների համար

ԵՄ-ն 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի վիզային բարեփոխումների համար

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցը կարևոր և սպասված գործընթաց է մեր քաղաքացիների համար․ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է ամբողջ ծավալով իրականացնել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

«Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության հնարավորության մասին չէ, այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի և սահմանների կառավարումը, ինչպես նաև զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը»,- ասել է Սարգսյանը։

Նա նշել է նաև, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանը համադրելի երկրների համեմատ տպավորիչ կարճ ժամկետում ստացել է գործողությունների ծրագիրը։

Հանձնակատար Բրունները բարձր է գնահատել ներդրված ջանքերը՝ ՀՀ քաղաքացիների շարժունակությունը դեպի ԵՄ երկրներ ազատականացնելու ուղղությամբ և արձանագրել, որ հաստատուն կամքն ու ներդրվող ռեսուրսներն այս ուղղությամբ արդեն իսկ նկատելի և գնահատելի են։

Նախարարն ընդգծել է, որ գրանցված առաջընթացի վերաբերյալ վերջնական զեկույցն ակնկալում են ստանալ մայիսին՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համագումարում։ 

Հանձնակատարի խոսքով՝ վիզաների ստացման հարցում ԵՄ աջակցությունը Հայաստանին գեղեցիկ բառերից անդին է։ Նախատեսում են 270 միլիոն եվրո ֆինանսավորում հատկացնել՝ վիզաների ազատականացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրագործման համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ