
Մենք կաղում ենք տակտիկայից, իրար հետ լեզու գտնել չենք կարողանում․ Աբրահամ Գասպարյան
Ես կտրականապես դեմ եմ մտքին, թե մենք ռազմավարական մտածողություն չունենք։ Սա սեփական ուժը թերագնահատել չէ, այլ վատ ծանոթ լինել սեփական ժողովրդի ուժին․ «Հայաքվե» նախաձեռնության՝ Ազգային հայեցակարգի քննարկման ժամանակ ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«Մի՞թե Հովսեփ Էմինը, Հովհաննես Բաղրամյանը ռազմավարական մտածողություն չունեին։ Մենք ավելի շատ կաղում ենք տակտիկայից, իրար հետ լեզու գտնել չենք կարողանում, գործիքակազմից կաղում ենք»,- ասել է Գասպարյանը։
«Հետկոնֆլիկտային երկրի ռազմավարությունը չպիտի լինի փափկասուն, այն պիտի լինի պաշարված ամրոցի նման։ Պետք է դուրս գալ ստանդարտ մոտեցումներից։ Առկա հայեցակարգերով մենք ամբիցիա չենք դնում մեր երկրում։ Վայ այն երկրին, որ ամբիցիա չունի։ Մենք մեր ուժը տեսնում ենք ժողովրրի կամքից, իսկ հիմա հասարակական տրամադրվածություն չկա»,- ասել է քաղաքագետը։


