
Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ Արաղչի
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Հեղափոխության առաջնորդը գտնվում է լավ առողջական վիճակում և լիովին ղեկավարում է իրավիճակը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Իրանում իրավիճակը կայուն է։
«Պետական ինստիտուտներում կամ բանակում պառակտումներ չկա»,- ասել է պաշտոնյան:


