
Վաշինգտոնն ու Թեհրանը դիվանագիտական շփումների մեջ են․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական երկխոսություն է ընթանում՝ երկու երկրների միջև շարունակվող հակամարտության ֆոնին։
«Մենք բանակցություններ ենք վարում [Իրանի հետ-խմբ.], բայց չեմ կարծում, որ նրանք դեռ պատրաստ են, չնայած նրանք բավականին մոտ են [ԱՄՆ-ի հետ համաձայնության-խմբ.]»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական շփումների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ սկսեցին հարվածել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։


