16 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն կորցնում է հեղինակությունը՝ չդիմադրելով Թրամփին Իրանի դեմ պատերազմում․ Ժոզեպ Բորել

ԵՄ-ն կորցնում է հեղինակությունը՝ չդիմադրելով Թրամփին Իրանի դեմ պատերազմում․ Ժոզեպ Բորել

Եվրամիությունը չի կարողացել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին միջազգային իրավունքի խախտումների համար․ զգուշացրել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ջոզեպ Բորելը՝ մեղադրելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին իշխանության զավթման համար և կոչ անելով մերժել Վաշինգտոնի հետ նրա առևտրային պայմանագիրը։

POLITICO-ի հետ զրույցում Ժոզեպ Բորելը նշել է, որ ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ «անօրինական է միջազգային իրավունքի համաձայն և չի արդարացվում անխուսափելի սպառնալիքով, ինչպես որոշները պնդում էին»։

Ըստ Բորելի՝ Ֆոն դեր Լեյենը շարունակել է չարաշահել իր գործառույթները՝ վարելով արտաքին քաղաքականություն, որն իր իրավասության մեջ չէ։

«Նա կողմնակալ մոտեցում ունի ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին»,- շարունակել է նա։

Բորելն ընդգծել է, որ մինչ Եվրոպան «տառապում է էներգակիրների գների հետևանքներից, Թրամփը հպարտանում է, որ սա լավ է ԱՄՆ-ի համար, քանի որ նրանք նավթ արտահանողներ են»։

Բորելը պնդել է, որ ԵՄ գլխավոր դիվանագետի պաշտոնում իր իրավահաջորդը՝ Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասը, պետք է «ավելի հստակ լինի միջազգային իրավունքի խախտումները դատապարտելու հարցում, անկախ նրանից՝ դրանք կատարվել են Ռուսաստանի, Իսրայելի, թե ԱՄՆ-ի կողմից, քանի որ մենք կորցնում ենք հեղինակությունը, երբ ընտրողաբար ենք օգտագործում միջազգային նորմերը»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ