16 Մար
2026
15° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի՝ Մոսկվայում բուժվելու մասին լուրերը

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդի՝ Մոսկվայում բուժվելու մասին լուրերը

Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գաղտնի տեղափոխվել է Մոսկվա։

«Մենք նման տեղեկությունները չենք մեկնաբանում»,- նշել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Քուվեյթի լրատվամիջոցները հաղորդել էին, որ Մոջթաբա Խամենեին բուժում է ստանում Մոսկվայում՝ ՌԴ  նախագահի վարչակազմի կողմից կառավարվող հիվանդանոցում։ «Ալ-Ջարիդա» թերթը նշել է, որ Մոջթաբա Խամենեիին Ռուսաստանի մայրաքաղաք տեղափոխելու գործողությունը իրականացվել է խիստ գաղտնիության պայմաններում: Թերթի բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ փետրվարի 28-ին ավիահարվածների հետևանքով վիրավորված Իրանի առաջնորդը, ենթադրաբար, Մոսկվա է տեղափոխվել ռուսական ռազմական ինքնաթիռով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանում բուժման նախաձեռնությունը, ենթադրաբար, եկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, որն այս տարբերակն առաջարկել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ: 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ