
Իրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները․ իրանցի բարձրաստիճան պաշտոնյա
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին մերժել է լարվածության նվազեցման կամ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին առաջարկները, որոնք Թեհրանին փոխանցել է 2 միջնորդ երկիր․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ից և Իսրայելից վրեժ լուծելու Խամենեիի դիրքորոշումը «շատ կոշտ և լուրջ» էր արտաքին քաղաքականության վերաբերյալ իր առաջին նիստում:
Reuters-ի զրուցակիցը, սակայն, չի պարզաբանել՝ արդյոք Խամենեին անձամբ ներկա է եղել նիստին, թե ոչ։


