25 Մար
2026
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. ՆԳՆ խոսնակը՝ Ազատության պողոտայում բռնկված հրդեհի մասին

Կանխվել է կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հարակից շենքերի բնակիչները տարհանվել են. ՆԳՆ խոսնակը՝ Ազատության պողոտայում բռնկված հրդեհի մասին

«Կանազ» մշակույթի տան խոշոր հրդեհի դեպքի վայրում լրագրողների հետ ճեպազրույցում ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ։

«19։12-ին եղել է ահազանգ հրդեհի վերաբերյալ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն, և անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության և ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ․ այս պահին հրդեհաշիջում է իրականացնում փրկարար ծառայության 13 մարտական հաշվարկ»,- ասել է նա։

ՆԳՆ մամուլի խոսնակը նաև նշել է, որ փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր․ մոտակա շենքերի հատվածներից բնակիչները տարհանվել են։

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։11-ին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026