
«Մեր հայրենիքը վաճառքի ու սակարկման ենթակա չէ»․ բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց (լուսանկարներ)
«Մեր հայրենիքը վաճառքի ու սակարկման ենթակա չէ»․ Կառավարության շենքի դիմաց՝ գետնին, իշխանականների լուսանկարներն են, որոնք արվել են տարիներ առաջ՝ Արցախում։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն են դրանք բերել։
Ալեն Սիմոնյանի ու այլ իշխանականների վերջին հայտարարություններից հետո, թե «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», «Ղարաբաղյան շարժման էջը փակված է», երիտասարդները որոշել են ակցիա իրականացնել։ Լուսանկարներն ակցիայից հետո թողել են Կառավարության շենքի մոտ։


