
Ադրբեջանական ներխուժումը ՀՀ տարածք, գերիների հայտնվելը Բաքվում տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով․ Նիկոլ Փաշինյան
2021-2022 թվականների իրադարձությունները՝ ներխուժումը, տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով․ ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը մի թեզ է որդեգրել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը արժանապատիվ չէ։ Ինչո՞վ են հիմնավորում նրանք այդ թեզը․ հիմնավորումներից մեկն այն է, որ Ադրբեջանը, նկատի ունենալով 21-22 թվականների իրադարձությունները ներխուժել է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Նախ դա տեղի է ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով, այսինքն՝ այդ իրադարձությունները տեղի ենն ունեցել են ունեցել ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի պատճառով, պատերազմի պատճառով, և ընդհակառակը խաղաղության և խաղաղության օրակարգի, խաղաղության գործընթացի շնորհիվ է»,-ասել է նա։
Փաշինյանի պնդմամբ՝ Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Ես նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը երկու երկրներում վավերացվել է և այլևս ունի իրավաբանական բարձրագույն ուժ»,-ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ ադրբեջանական ներխուժումը տեղի է ունեցել դե յուրե անվտանգության երաշխիքների և երաշխավորության առկայության դեպքում։
Փաշինյանը խոսել է նաև Բաքվի բանտերում պահվող գերիների մասին։
«Այդ մարդիկ անազատության մեջ հայտնվել են ոչ թե խաղաղության, այլ կոնֆլիկտի, պատերազմի պատճառով, և ընդհակառակը, կոնֆլիկտի շարունակությունը անգամներով նվազեցնում է, եթե չասենք՝ անհնար է դարձնում նրանց ազատ արձակվելը, իսկ խաղաղությունը անգամներով ավելացնում է, եթե չասենք երաշխավորում է նրանց ազատ արձակումը»,-ասել է նա։


