
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ․ հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:
Նախարարներն անդրադարձ են կատարել հումանիտար բնույթի և բազմակողմ հարթակներում առկա հարցերի»,- ասված է հայտարարության մեջ։


