30 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պահանջում է, որ տարածաշրջանային երկրները մտածեն, թե ով է սկսել պատերազմը, և իրատեսորեն մոտենան իրադարձություններին․ ԱԳՆ

Իրանը պահանջում է, որ տարածաշրջանային երկրները մտածեն, թե ով է սկսել պատերազմը, և իրատեսորեն մոտենան իրադարձություններին․ ԱԳՆ

Իրանը չի մասնակցել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի արտգործնախարարների հանդիպմանը Իսլամաբադում․ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Գովելի է, որ տարածաշրջանային երկրները մտահոգված են խաղաղությամբ, բայց Իրանը պահանջում է, որ տարածաշրջանում պատերազմի հարցերով զբաղվող երկրները մտածեն, թե ով է սկսել այն, և իրատեսորեն մոտենան իրադարձություններին։ Զսպումը չի կարող պահանջվել միայն մեկ կողմից», – նշել է նա։

«Երբ ԱՄՆ-ն առաջարկում է բանակցություններ, բոլորը զգուշանում են։ Ես չգիտեմ, թե որքանով է աշխարհը կամ նույնիսկ Ամերիկայի մարդիկ վստահելի համարում ամերիկյան դիվանագիտությունը։ Չնայած ամերիկացի տարբեր պաշտոնյաների հակասական վարքագծին՝ Իրանի դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ սկզբից ի վեր պարզ է եղել։ Մենք շատ լավ գիտենք, թե ինչ շրջանակ է մեզ համար ընդունելի։ Մեզ ներկայացված նյութերը, տարբեր վերնագրերով, օրինակ՝ 15 կետ կամ ավելի, անիրատեսական էին, անտրամաբանական և պարունակում էին չափազանց պահանջներ», – հավելել է Բաղային։

Թեհրանը չի կարծում, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցել, քանի որ ԱՄՆ-ն բանակցությունների ընթացքում արդեն երկու անգամ հարձակվել է Իրանի վրա՝ 2025 թվականի հունիսին և 2026 թվականի փետրվարին։

«Մենք ներկայումս ապրում ենք մի իրավիճակում, երբ ԱՄՆ ռազմական ագրեսիան շարունակվում է աճող ինտենսիվությամբ։ Հետևաբար, մեր բոլոր ջանքերը կենտրոնացած են ինքնապաշտպանության վրա։ Մենք այս հայտարարություններն անկեղծ չենք համարում։ Մենք անձամբ ենք զգացել դիվանագիտության դավաճանությունը, որը տեղի է ունեցել երկու անգամ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում», – նշել է Բաղային։

Միևնույն ժամանակ՝ նա հայտարարել է, որ Իրանը ԱՄՆ-ից Պակիստանի և այլ միջնորդների միջոցով բանակցություններ վարելու առաջարկ է ստացել, բայց Վաշինգտոնի հետ անմիջական շփում չի եղել. «Մենք որևէ բանակցություններ չենք ունեցել։ Կար բանակցությունների խնդրանք ԱՄՆ-ից՝ մի շարք առաջարկներով, որոնք մեզ հասան մի քանի միջնորդների, այդ թվում՝ Պակիստանի միջոցով»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներն Իսլամաբադում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման ուղիները։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026