
Թրամփը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել Իրանի դեմ գործողությունը․ WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին. հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
«Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մասամբ փակ մնա»,- նշվում է հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ Թրամփը և նրա շրջապատը եզրակացրել է, որ ծովային անցուղին ապաշրջափակելու փորձերը կհետաձգեն գործողությունը՝ գերազանցելով նախատեսված չորսից վեց շաբաթը։ Դրա համար Վաշինգտոնը պետք է այլ նպատակներ հետապնդի գործողությունների ընթացքում՝ թուլացնելով Թեհրանի ռազմածովային կարողությունները և կրճատելով նրա հրթիռային պաշարները։


