31 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձերբակալված երկվորյակ եղբայրների հարազատները նամակով դիմել են պետական մարմիններին

Ձերբակալված երկվորյակ եղբայրների հարազատները նամակով դիմել են պետական մարմիններին

Դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյանների հարազատների, դասընկերների, աջակիցների նամակը՝ ՀՀ պետական մարմիններին․

«Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ եւ զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ Ուսումնառության տարիներին նրանք երբևէ ոևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են և ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբեւէ որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։ Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին և աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ։ Նրանք իրենց կյանքում որեւէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան, առավել ևս իրենցից տարիքով, հարգարժան պաշտնյա անձի։ Առավել քան համոզված ենք, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որեւէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։ Խնդրում ենք հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։ Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության եւ պետության համար»,- ասված է բաց նամակում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026