01 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄԷ-ն խստացնում է մուտքի կանոնները Իրանի քաղաքացիների համար

ԱՄԷ-ն խստացնում է մուտքի կանոնները Իրանի քաղաքացիների համար

Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել կամ տարանցիկ տեղաշարժվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)․ այս մասին հայտնել է ԱՄԷ-ի խոշորագույն ավիաընկերություն Emirates-ը։

«Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ կամ տարանցիկ տեղաշարժվել դրա օդանավակայաններով»,- ասված է ավիաընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ավիաընկերությունը նշում է, որ արգելքը չի վերաբերում ԱՄԷ-ի այսպես կոչված «ոսկե վիզայի»՝ խոշոր ներդրողներին և ձեռնարկատերերին տրամադրվող 5-10 տարվա բնակության թույլտվություն ունեցող անձանց։

Ավիաընկերությունը չի բացահայտում այս որոշման պատճառը։

ԱՄԷ-ի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել տեղեկատվությունը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026