01 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վիգեն Էուլջեքչյանին վիրահատել են․ որդին ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Վիգեն Էուլջեքչյանին վիրահատել են․ որդին ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներից Վիգեն Էուլջեքչյանին վիրահատել են։

«Սիրտն են վիրահատել, վիրահատությունն արդեն ավարտվել է»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է որդին՝ Սերժ Էուլջեքչյանը։ Այս պահին նրանք հիվանդանոցում են։

Հիշեցնենք, որ 2020-ից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանը Երևան էր վերադարձել Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի հետ։

Դեռևս Բաքվի բանտում եղած ժամանակ ընտանիքը բազմիցս բարձրաձայնել է նրա առողջական վիճակի, նաև սրտի հետ կապված խնդիրների հետ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026