
Այսօր ռուս-հայկական հարաբերությունների օրն է․ Պեսկովը՝ սպասվող Պուտին-Փաշինյան հանդիպման մասին
Այսօր ռուս-հայկական հարաբերությունների օրն է․ ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այսօր տեղի կունենան ռուս-հայկական բանակցություններ, որից հետո երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց անձնական քննարկումներն աշխատանքային նախաճաշի շուրջ»,- ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։


