
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմի վաճառելու համար օբյեկտիվ պատճառներ չկան․ Օվերչուկ
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմի վաճառելու համար օբյեկտիվ պատճառներ չկան։
Ռուսաստանի փոխվարչապետը, անդրադառնալով ՀԷՑ-ի հետ կապված միջադեպին, նշել է՝ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գործով։
«Իսկ դրանք ցույց են տալիս, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկ ընկերության սեփականության իրավունքը, իսկ այժմ բարձրացվում է երկաթուղային կոնցեսիայի հարցը»,- հավելել է նա։


