02 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ՌԴ էր եկել քաղաքական թթվածնի համար, բայց․․․ ռուսական մամուլի անդրադարձը

Փաշինյանը ՌԴ էր եկել քաղաքական թթվածնի համար, բայց․․․ ռուսական մամուլի անդրադարձը

Մոսկվայի կենտրոնում՝ Հայաստանի դեսպանատան դիմաց, ապրիլի 1-ին տեղի է ունեցել բողոքի ցույց՝ hաջակցություն Հայ առաքելական եկեղեցու․ հայտնել է Известия-ն։ Մասնակիցները դատապարտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Բ կաթողիկոսի վրա գործադրվող ճնշումները։ Հավաքվածներն աջակցություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ պահանջելով, որ վարչապետը դադարեցնի միջամտել նրա ներքին գործերին։ Մասնակիցները բղավել են կառավարության դեմ կարգախոսներ և քննադատել ներկայիս կառավարությանը։

«Մենք՝ հայերս, ձգտում ենք պահպանել և խթանել մեր ընտանեկան արժեքներն, ավանդույթները, հավատքը և կրոնական ավանդույթները, բայց տեսնում ենք, որ այսօր այս ամենը ոչնչացվում է», – հայտարարել է հասարակական գործիչ Արշակ Գրիգորյանը։

Ռուսական Առաջին ալիքը նշել է, որ կրքերն այն աստիճան են թեժացել, որ ցուցարարներն այրել են Նիկոլ Փաշինյանի դիմանկարը։

«Նա հակառուսական քարոզչություն է ծավալել Հայաստանում։ Նա մեզ անվանում է Կրեմլի գործակալներ, ԱԴԾ գործակալներ և այլն։ Նա մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային պատերազմի  համար։ Բայց այսօր նա եկել է քննարկելու, թե ինչպես համագործակցել Ռուսաստանի հետ ապագայում։ Մենք կողմ ենք բարեկամությանը, Ռուսաստանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամությանը, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը։ Բայց մենք չենք կարող ընդունել վարչապետ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու, բոլոր ծխականների հասցեին հնչող հռետորաբանությունն ու վիրավորանքները, ովքեր իրենց համարում են Հայ եկեղեցու զավակներ, ովքեր ապրում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում», – հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը։

Ավելին, ցուցարարները նշել են, որ Մերձավոր Արևելքի հակամարտության սկզբնական օրերին Հայաստանի վարչապետը չի օգնել Իրանին, որը պահպանում է պատմական հայկական եկեղեցիները:

Pravda.ru-ն հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր եկել քաղաքական թթվածնի համար, բայց իրականության սառը ներարկում ստացավ։ Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութի կադրեր։ Դրանում մի տղամարդ խնդրում է լուսանկարվել Փաշինյանի հետ, ապա, դիմելով ՀՀվարչապետին, հարցնում. «Գիտե՞ք, թե ինչու որոշեցի լուսանկարվել Ձեզ հետ։ Ես ուզում եմ, որ երեխաներս իմանան, թե ով է հանձնել Ղարաբաղը և պառակտել եկեղեցին»։ Միևնույն ժամանակ՝ հավաքվածները բղավում էին «դավաճան»։ Հայաստանի վարչապետը պարզապես նյարդայնացած ձեռքը թափահարել է և շտապել հեռանալ՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Ընդգծվել է, որ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է հայկական սփյուռքի, որը չի ընդունում Բրյուսելի խաղաքարտերը։

 

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026