03 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մատով հրեց Արցախի դրոշը, ասաց՝ վերցրե՛ք էստեղից. Սարդարապատի դպրոցի տնօրենն ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Մատով հրեց Արցախի դրոշը, ասաց՝ վերցրե՛ք էստեղից. Սարդարապատի դպրոցի տնօրենն ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանին աշխատանքից ազատել են մարտի 30-ին, իսկ 31-ին՝ դպրոցից հեռացրել Արցախի դրոշը:

Կարինե Սմբատյանը ABC Media-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրեն աշխատանքից ազատել են անվստահության հիմքով (Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ մասով), սակայն իրական պատճառները, իր կարծիքով, այլ են։ Նրա խոսքով՝ մինչ այդ դպրոց այցելած մարզպետի հետ հանդիպման ժամանակ բացահայտ ընդդիմադիր դիրքորոշում է ցուցաբերել, ինչից հետո ստացել է սպառնալիքներ։

Դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը նշում է, որ իր ազատման բուն պատճառը Արցախի դրոշը չի եղել. «Ինձ չեն ազատել դրա համար, դա առիթ է եղել: Մարզպետը հանկարծ որոշեց ինձ ազատել, հաջորդ օրը գալ դպրոց, ներկայացնել ժպ.-ին և մատով հրել Արցախի դրոշը, ասել՝ սա մի հատ էստեղից վերցրեք», – ներկայացնում է նա:

Նա նաև նշում է, որ դպրոցում ունեցել է Արցախի թեմայով ձևավորված անկյուն՝ դրոշով, քարտեզով և խորհրդանշական այլ տարրերով, ինչը ևս կարող էր պատճառ դառնալ հեռացման համար: Անհանգստանում է, որ ամբողջ անկյունը կվերացնեն:

Կարինե Սմբատյանը արդեն դիմել է փաստաբանի և նախատեսում է իրավական ճանապարհով վիճարկել որոշումը, թեև նշում է, որ աշխատանքի վերականգնումն իր համար առաջնահերթ չէ։ Նրա կարծիքով՝ ազատումը մասամբ պայմանավորված է իր ընդդիմադիր քաղաքական դիրքորոշմամբ, որը, սակայն, մինչև տնօրենի պաշտոնից ազատվելը որևէ կերպ սոցցանցում չի արտահայտել:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026