
Կարո՞ղ է Մեծ Բրիտանիայի գլխավորած 40 երկրից բաղկացած կոալիցիան բացել Հորմուզի նեղուցը
Հորմուզի նեղուցի փակ լինելու ֆոնին Մեծ Բրիտանիան մոտ 40 երկրների հետ քննարկել է ջրային ուղու վերաբացման ռազմավարությունը․ գրում է Al Jazeera-ն։
ԱՄՆ-ն չի մասնակցել բանակցություններին․ Թրամփն այս շաբաթ հայտարարել է, որ նեղուցի վերաբացումն իր պարտականությունը չէ՝ կոչ անելով եվրոպական երկրներին «գնալ ու ինքնուրույն ձեռք բերել իրենց նավթը»։
«Դուք պետք է սովորեք պայքարել ինքներդ ձեզ համար․ ԱՄՆ-ն այլևս չի օգնի ձեզ, ինչպես դուք չօգնեցիք մեզ», – ասել է ԱՄՆ նախագահը։
Բանակցություններին մասնակից պետությունների թվում են Ֆրանսիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ավստրալիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Հիշեցնենք, որ Թեհրանը փակել է Հորմուզի նեղուցն այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Շրջափակման պատճառով նավթի համաշխարհային գներն այժմ մեկ բարելի համար 100 դոլարից բարձր են, ինչը մոտ 40 տոկոսով ավելի է, քան պատերազմից առաջ։


