
Դավիթի առողջական վիճակը վատ է, հոսպիտալացնում են․ փաստաբան
18-ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, շտապօգնություն են կանչել, նրան կհոսպիտալացնեն։ ABC Media-ին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Երեկվանից փորձում էինք ամեն բան անել, որ հիվանդանոց տեղափոխվի, սակայն արձագանք չկա։ Դավիթի վիճակը վատ է»,-ասել է Մարտիրոսյանը։
Փաստաբանն այս պահին ՔԿՀ-ում է, նրան ներս չեն թողնում, դրսում սպասում է հստակ արձագանքի։


