
Չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ. Սերժ Սարգսյան
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության 18-րդ համագումարն է: ABC Media-ն ներկայացնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը՝ կետերով.
- Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի էլ ավելի չպառակտենք դաշտը, հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իբր իրենց նշած իրենց կողմից մեզ իրենց կարծիքով պիտակավորող նախկինները խանգարում են իշխանափոխություն անել:
- Քաղաքական դաշտում սեփական եսը, ներկուսակցական շահերը, սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողություն ստորադասելու օրինակ ծառայենք:
- Մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրապետականները և մեր համակիրները գրեթե առանց բացառությունների պատրաստվում են մասնակցել ընտրություններին և քվեարկել միայն ու միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:
- Չմասնակցելը պայքարից հրաժարվել չէ:
- Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում՝ գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով:
- Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ, ճշմարտության պահ, և ՀՀԿ-ն կարող է այս ամենը համակարգել՝ մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե, իհարկե, նրանց կհետաքրքրի նման առաջարկը և եթե նրանք ժամանակ կգտնեն նաև միանալ և միասին զբաղվել համազգային այս խնդիրներով:
- Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու համար մեր քաղաքացիներին՝ գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին:
- Հաճախ ինքս ինձ հարցնում եմ՝ ի՞նչ արժեն այդքան ջանքերը, երբ 5 տարի առաջ մեր առջև դրված հիմնական խնդիրը այդպես էլ լուծված չէ և իշխանազավթները շարունակում են անարգել և անամոթաբար քանդել պետության հիմքերը, երբ մեր հասարակությունը մնում է պառակտված, ընդդիմությունը՝ անմիաբան, մեզ միավորող միակ հենասյունը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հարվածի տակ:


