
Էդ ՀՀ-ն մերը չէր, և այլևս մերն է. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ՔՊ արտահերթ նիստում խոսել է իրենց կուսակցության տեսլականի մասին: Ներկայացնում ենք վաևչապետի ելույթը՝ կետերով.
- 2021 թվականի մեր հանդիպումներում ես առաջին շարքերում տեսնում էի միջինից բարձր տարիքի կանանց, որոնց մասնակցությունը սովորաբար քաղաքական գործընթացներին մեր իրականության մեջ ընդունված չէր: Այդ տեսարանը երբեք չեմ մոռանա. ես անցնում էի նրանց շարքերի միջով եւ անընդհատ լսում մի բառ՝ խաղաղություն:
- ՀՀ-ի ժողովուրդը ի վերջո իր սեփական հայրենիքում քաղաքականությունների և ռազմավարությունների օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի:
- Էսօր ՀՀ-ում կան տասնյակ, հարյուրավոր խնդիրներ, որոնք լուծված են:
- Ամենակարեւորը խաղաղությանը տեր կանգնելն է, այլեւս կարիք չկա ուզելու: Խաղաղությունը այստեղ է, այսօր է, հիմա է:
- Բոլոր այն պնդումներին, որոնցում ասվում է, թե Ղարաբաղը մերն էր, բայց այլեւս մերը չէ, մենք հստակ պիտի հակադարձենք, որ իրականությունն այլ է՝ էդ ՀՀ-ն մերը չէր, եւ այլեւս մերն է:
- Ղարաբաղյան շարժումը ընդամենը լծակ էր ՀՀ-ի կայացումը թույլ չտալու համար:

