
Այս գիշեր կկործանվի մի ամբողջ քաղաքակրթություն․ Թրամփն՝ Իրանի մասին
Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք չի վերականգնվի․ Իրանի մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, դա տեղի կունենա։ Այժմ, երբ տեղի է ունեցել ռեժիմի լիակատար և ամբողջական փոփոխություն, և գերակշռում են տարբեր, ավելի խելամիտ ու պակաս ծայրահեղական մտածողություն ունեցող ուժեր, գուցե հեղափոխական մասշտաբի հրաշալի բան տեղի ունենա, ո՞վ գիտի․ մենք դա կիմանանք հենց այս գիշեր՝ աշխարհի երկար ու բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկում»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ «վերջապես» վերջ կդրվի 47 տարվա «կոռուպցիային և մահերին»։
«Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին», -գրառումը եզրափակել է Թրամփը։


