09 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինի հետ պայմանավորվել ենք հանդիպել հունիսի կեսին․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Պուտինի հետ պայմանավորվել ենք հանդիպել հունիսի կեսին․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Հունիսի երկրորդ կեսին բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել ՌԴ նախագահի հետ։
  • Ներկայումս ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, այդ պրոցեսը գնահատում եմ դրական, մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու։
  • Մենք Ռուսաստանի թիկունքին և ի հեճուկս ՌԴ-ի որևէ բան չենք պատրաստվում անել,
  • Նոր Սահմանադրություն ընդունելու մի տարբերակ կա՝ համաժողովրդական հանրաքվե։ Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն կարող է անել միայն ժողովուրդը։
  • Սամվել Կարապետյանը խոստումներ է տվել որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որոնք որոշակի լծակներ ունեն իր ունեցվածքի վրա։ Ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։
  • ՀՀ բանակը սննդի, հագուստի, սպառազինության, բարոյահոգեբանական վիճակի, պաշտպանունակության առումով երբեք այսպիսի լավ վիճակում չի եղել:
  • Մեր վերջնանպատակն է, որ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն։ Ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026